Շառլ Ազնավուրի անկեղծ խոստովանությունը

facebook.com/aznavourofficiel

Աշխարհահռչակ ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հայտնել է, որ սոցիալական ցանցերում երկրպագուների հետ կկիսի իր մտորումները և կյանքի որոշ դրվագներ:

«Իմ թանկագին ընկերներ, դուք կզարմանաք իմ այս խոսքերն այստեղ կարդալով, քանի որ բոլորը կարծում են, որ, որոշակի տարիքից սկսած, մարդիկ նորին այլևս չեն հետևում: Սակայն դա իմ ոճը չէ: Ես սմարթֆոն եմ օգտագործում, աշխատում պլանշետով և ուղղակիորեն պաշտում եմ նորույթներ բացահայտել», – գրել է Ազնավուրը Facebook-ի և Instagram-ի իր էջերում․ հայտնում է Նովոստի-Արմենիա-ն:

Ազնավուրը նշել է, որ իր իրական երջանկությունն իր հանդիսատեսն է, որի նա հանդիպում է ողջ աշխարհում և ամենուր, ուր գնում է: «Երբեմն դա շատ հոգնեցնող է՝ իհարկե, անվերջ սելֆիների պատճառով, որ դուք ինձանից խնդրում եք, սակայն ես չեմ կարող ասել ոչ, երբ այդքան սեր եմ տեսնում: Ես գիտակցում եմ, որ իմ կյանքը ձեզ հետաքրքրում է և որոշել եմ ձեզ հետ կիսել իմ կյանքի որոշ դրվագներ, գաղափարներ, մտորումներ, բաներ, որոնք ինձ զվարճացնում են կամ վրդովվեցնում են և իմ կիրքը ֆրանսերենի հանդեպ, որ կցանկանայի փոխանցել ավելի շատ մարդկանց», – նշել է Ազնավուրը:

Նա նշել է, որ հնարավոր է, որ միշտ չէ, որ անձամբ կգրի, սակայն դա կանեն իր երեխաները, ում նա պատմում է իր մտքերը: «Այսպիսով, սկսենք մեր մեծ ճամփորդությունը Ամերիկայում», – գրել է Ազնավուրը:

 

Նյութի աղբյուրը՝  Շ. Ազնավուրի Facebook և Instagram սոցիալական ցանցերի գրառումներն են

Տարածել`
Share

You may also like...