Շառլ Ազնավուրը և ջութակահար Արա Մալիկյանը հանդես կգան Բարսելոնայում

Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հունիսի 25-ին համերգով հանդես է գալու Բարսելոնայում: Այս մասին տեղեկացնում է երգչի ֆեյսբուքյան էջը։ Համերգը կայանալու է Բարսելոնայի երաժշտական փառատոնի (Festival Jardins de Pedralbes ) շրջանակում:

Փառատոնի պաշտոնական կայքը հատնում է, որ փառատոնը  մեկնարկել է հունիսի 11-ին և կշարունակվի մինչև հուլիսի 16-ը:

Փառատոնի շրջանակում հունիսի 30-ին ելույթ է ունենալու  լիբանանահայ երաժիշտ, ջութակահար Արա Մալիկյանը (1968թ. Բեյրութ):  Նա այժմ բնակվում է Մադրիդում: Հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում հեղինակավոր նվագախմբերի ու դիրիժորների հետ: Ջութակահար Արա Մալիկյանն իր  կարիերայի 15 տարիների ընթացքում ավելի քան 4000 համերգ է ունեցել ամբողջ Իսպանիայում:

Ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (1924 թ.  Փարիզ) շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է: Ազնավուրի առաջին արտիստական հաջողությունները նրա մանկական դերերն էին երգի թատրոնում, որոնք գրվել էին իր կողմից 20 տարեկան հասակում Էդիթ Պիաֆի և Մորիս Շեվալյեի համար: Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed