Շառլ Ազնավուրը պատրաստ է իր տանն ընդունել փախստականներին

Շառլ Ազնավուրը, Փարիզում իր վերջին համերգը սկսելով «Միգրանտներ» երգով, նորից աջակցություն է հայտնել փախստականներին։

Նրա խոսքով՝ այդ երգը գրվել է 30 տարի առաջ, բայց դեռեւս արդիական է, հայտնում է Telesurtv.net-ը։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում փախստականների հետ, շատ է ազդել իմ  վրա։ Ես պատկերացնում եմ իմ ծնողներին նույն վիճակում, երբ նրանք լքեցին Հայաստանը եւ տեղափոխվեցին Ֆրանսիա։ Այդ պատճառով ես միշտ նրանց կողքին եմ, ովքեր ծեծում են դռները, այլ ոչ թե նրանց, ովքեր այդ դռները փակում են»,- ասել է շանսոնիեն սեպտեմբերի 15-ին կայացած համերգի ժամանակ։

Երգիչը պատրաստ է իր երկրորդ առանձնատանն ընդունել փախստականներին, որտեղ հնարավոր է շարժունակ տուն կառուցել, ասել է նա Le Parisien-ին տված հարցազրույցի ժամանակ։ Նա հիշեցրել է, որ փախստականները Ֆրանսիային շատ բան են տվել՝ օրինակ բերելով Պաբլո Պիկասոյին եւ Գի Բեարին։ «Սա զարմանալի հնարավորություն է Ֆրանսիայի համար։ Ո՞վ գիտե, միգուցե նրանց մե՞ջ է ապագա Ազնավուրը»,- նշել է նա։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Շառլ Ազնավուրը պատրաստ է իր տանն ընդունել փախստականներին”

Leave a Reply

Your email address will not be published.