Շառլ Ազնավուրը յուրօրինակ ռեկորդ է սահմանել

Բրիտանական ամենահայտնի բեմերից մեկը` Royal Albert Hall-ը, ֆիքսել է ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի յուրօրինակ ռեկորդը:

Իր կայքում հայտնի համերգասրահը արձանագրել է, որ Ազնավուրը դարձել է այդ հեղինակավոր բեմում հանդես եկած ամենատարեց արվեստագետը. նոյեմբերի 3-ին 91 տարեկան հասակում Ազնավուրը համերգ էր տվել Royal Albert Hall-ում:

Ազնավուրն այսկերպ գերազանցել է սեփական ռեկորդը, որը սահմանել էր 90 տարեկանում նույն բեմում ելույթ ունենալով:

Այլ` տարեց երաժիշտների շարքում, ովքեր ելույթ են ունեցել Royal Albert Hall-ում, նշվում են 88-ամյա Թոնի Բենեթը, 86-ամյա Ջեյմս Լասթը, 85-ամյա Բրուս Ֆորսիթը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Շառլ Ազնավուրը յուրօրինակ ռեկորդ է սահմանել”

Leave a Reply

Your email address will not be published.