Շառլ Ազնավուրը հրաժեշտի համերգ կտա «Մեդիսոն Սքուեր Գարդեն» թատրոնում

Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր 90-ամյա հոբելյանի շրջանակներում սեպտեմբերի 20-ին հրաժեշտի համերգ կունենա Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» թատրոնում, այդ մասին հաղորդում է Broadway World պարբերականը:

70-տարվա իր բեղուն գործունեության ընթացքում մեծանուն երաժիշտը վաճառել է ավելի քան 100 միլիոն ձայներիզ, կատարել 12 00 երգ` 7 լեզվով, նկարահանվել 80 ֆիլմում և թողարկել 294 ալբոմ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Նա շարունակում է իր համերգներով լցնել միջազգային այնպիսի հսկայական համերգասրահներ, ինչպիսիք են Բեռլինի «O2» արենան, Ֆրանկֆուրտի «Ֆեշթեյլ» և Լոնդոնի «Ալբերտ» թագավորական համերգասրահները:

Ազնավուրի երգերը կատարել են շատ հայտնի արվեստագետներ` Էլթոն Ջոն, Էդիտ Պիաֆ, Սելին Դիոն, Սթինգ, Ռեյ Չարլզ, Թոմ Ջոնս, Անդրե Բոչելի և շատ ուրիշներ:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Շառլ Ազնավուրը հրաժեշտի համերգ կտա «Մեդիսոն Սքուեր Գարդեն» թատրոնում”

Leave a Reply

Your email address will not be published.