Շառլ Ազնավուրը համերգային ծրագրով հանդես կգա Մադրիդում

Ֆրանսիական երգի կենդանի լեգենդ Շառլ Ազնավուրը հունվարի 31-ին համերգով հանդես կգա Մադրիդում:

Ինչպես տեղեկացում է իսպանական El Diario պարբերականը, 92-ամյա շանսոնյեն համերգ կտա Իսպանիայի մայրաքաղաքի «Բարքլեյքարդ» կենտրոնում (Barclaycard Center), որտեղ վերջին անգամ համերգով ներկայացել էր 2015-ի մայիսին:

Երգարվեստի վետերանը, ում իրական անունն է Շահնուր Վաղինակ Ազնավուրյան, իր ստեղծագործական կարիերայի ընթացքում 294 ձայնասկավառակ է թողարկել տարբեր լեզուներով, որոնք վաճառվել են 100 միլիոնավոր օրինակներով:

Բառացիկ էներգիայի և տաղանդի տեր երգիչը բազմաթիվ համերգներ է տվել աշխարհի ավելի քան 90 երկրում: Հիշեցնենք, որ սեպտեմբերին շանսոնյեն համերգով է հանդես եկել իտալական Վերոնայում:

Տարածել`
Share

You may also like...