Շառլ Ազնավուրը երեք բացառիկ համերգ կտա Փարիզի Սպորտային պալատում

Աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը երեք բացառիկ համերգ կտա Փարիզի Սպորտային պալատում:

Այս մասին երգիչը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Համերգները նախատեսված են 2016 թվականի դեկտեմբերի 21-ին, 26-ին և 28-ին:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

 

Նյութը`Artsakhpress.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed