Շառլ Ազնավուրը ելույթ կունենա ԱՄԷ-ում

Ֆրանսիահայ մեծանուն երգահան Շառլ Ազնավուրը գալիք տարի ելույթ կունենա Արաբական Միացյալ Էմիրություններում: Այս մասին հայտնել է Դուբայի Alliance Francaise կազմակերպությունը, հայտնում է Gulfnews-ը:

Ազնավուրը փետրվարի 12-ին ելույթ կունենա Dubai World Trade Centre կենտրոնում՝ Dubai Classics season երաժշտական ամենամյա գալա համերգի շրջանակում:

Նշում են, որ 91-ամյա Ազնավուրը վատ ինքնազգացողության պատճառով անցած շաբաթ հետաձգել է Ամստերդամում ծրագրված իր երկու համերգները: Համերգները կկայանան հունվարին:

Տարածել`
Share

You may also like...