«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամները կազմակերպել են համերգ, որին ներկա կլինի ՀՀ առաջին տիկինը

«Նվիրիր կյանք» հայկական և ռուսաստանյան հիմնադրամներն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կազմակերպում են համերգ, որը կանցնի ռուս մեծանուն բանաստեղծուհի Մարինա Ցետաևայի բանաստեղծության՝ «Երբ հոգիներն անցնում են ձեռքերի միջով» տողերի խորագրով:
Համերգին ներկա կլինի «Նվիրիր կյանք» Հայաստանի բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ, Հայաստանի Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Այս մասին այսօր հայ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին  ռուսաստանյան «Նվիրիր կյանքի» համահիմնադիր, ՌԴ ժողովրդական դերասան Չուլպան Խամատովան և Հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, թատերագետ Մարինե Ալեսը:

 

Ռուսաստանյան «Նվիրիր կյանքի» համահիմնադիր, ՌԴ ժողովրդական դերասան Չուլպան Խամատովան նկատեց, որ համերգի նպատակն է նաև մեկտեղել բոլոր այն մարդկանց, ովքեր այս տարիներին օգնել են հիմնադրամներին:

Աղբյուր՝ tert.am
«Բոլորին՝ մեծ պատիվ, բոլոր նրանց, ովքեր այս տարիներին օգնել են: Բոլորին, մեր անանուն ընկերներին ասում եմ՝ խորին շնորհակալություն»,-ասաց դերասանուհին:

Նա հավելեց, որ որպեսզի հիմնադրամին օգնեն որոշակի ֆինանսական միջոցների տեր մարդիկ, անհրաժեշտ է համառ և հետևողական աշխատանք, ինչը հիմնադրամին հաջողվում է։
Եվ համերգի նպատակն էլ, ըստ Չուլպան Խամատովայի, նաև ևս մի անգամ բարերարներին շնորհակալություն հայտնելն է: Նա առանձին շնորհակալություն հայտնեց ռուսաստանցի հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանին:
Հիշեցնենք, որ  «Նվիրիր կյանք» հայկական հիմնադրամը հիմնադրվել է 2009 թ. Ռուսաստանի «Նվիրիր կյանք» հիմնադրամի աջակցությամբ:
Հիմնադրամի հիմնական խնդիրներն են՝ ֆինանսական միջոցներ հանգանակել օնկոլոգիական և հեմոտոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների բուժման ու վերականգման համար, ինչպես նաև հասարակության ուշադրությունն ուղղել օնկոլոգիական և հեմոտոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների պրոբլեմներին, իհարկե, աջակցում՝ արյան անհատույց դոնորության զարգացմանը:
«Քաղցկեղը բուժվում է: Երեխաներին հարկավոր է օգնել: Պետք չէ նրանց միայնակ թողնել իրենց դժբախտության հետ». սա հիմնադրամի հիմնական կարգախոսներից մեկն է:
«Նվիրիր կյանք» հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մարինա Վալեսը նշեց, որ մանկական արյան քաղցկեղի բուժումը մեծ գումարներ է պահանջում: Այն դեպքում, երբ անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում, բուժումը կարող է արժենալ 15-ից  մինչև 150 հազար ԱՄՆ դոլար: Սակայն պատահում է, երբ բուժումը նշված գումարից ավելի թանկ է արժենում: Սա, ըստ Մարիա Վալեսի, հնարավոր է բարերարների օգնությամբ:
«Գիտեք, մեր՝ հայկական հիմնադրամի սահմանափակ միջոցների պատճառով մենք սովորաբար սահմանափակվում ենք միայն բուժումով, չենք ֆինանսավորում վիրահատությունները»-ասաց Մարինե Ալեսը:
Հիմնադրամը օգնել է 445  երեխաների, և եթե սկզբնական շրջանում 40 երեխաներից 19-ի կյանքը չէր հաջողվում փրկել նաև միջոցների բացակայության պատճառով, ապա այս ցուցանիշը ներկայումս էականորեն կրճատվել է:

Տարածել`
Share

You may also like...