Նուռը` Մշակութային Ալիքի մրցանակաբաշխության խորհրդանիշ

Ամենամյա մշակութային ալիքի մրցանակաբաշխությունը,որի մտահաղացումը առաջացել է Մշակութային A21TV հեռուստաընկերությունում, արդեն 4-րդ անգամ կհամախմբի բազմաթիվ երիտասարդների ,որոնք կոչված կլինեն մեկ նպատակի:
Արդեն ավանդական դարձած մրցույթը, այս անգամ բազմաթիվ անակնկալներ է պատրաստել հաղթողների և բոլոր մասնակիցների համար,որոնց փակագծերը հեղինակ՝ Արթուր Հակոբյանը չի ցանկանում բացել: Մրցույթը այս տարի ներառում է ՝ կինոարվեստը,երգարվեստը հագուստի մոդելավորումը,թատերական արվեստը և կերպարվեստը: Մրցույթի հայտագրման մեկնարկը տրված է,որին կարող են մասնակցել բոլորը՝ անկախ ազգային պատկանելիությունից,սակայն տարիքային սահմանափակմամբ ( 16-35) Եթե ցանկանում եք փորձել ձեր ուժերը,ապա այցելեք հետևյալ հղումով (www.armculturaltv-award.cf) և անվճար լրացրեք մասնակցության հայտը: Մշակութային ալիքի գրաֆիկական բաժինը,որպես մրցույթի սիմվոլ ընտրել է նուռը,որը կխորհրդանշի բոլոր այն արվեստի բնագավառները ,որոնք կմրցեն մրցույթի ընթացքում:
Ժյուրիի անդամների կազմն էլ կարծում եմ անփոփոխ կմնա վստահեցնում է հեղինակը:
Մրցույթը կմեկնարկի շուտով և ինչպես միշտ կտարբերվի մյուս բոլոր փառատոններից:
Նյութը` Մշակութային Ալիքի
պաշտոնական կայքից a21tv.mozello.com
- Previous Հայոց թագուհիները՝ հատված դրամների վրա
- Next Ազգային պատկերասրահում կցուցադրվի բուլղարահայ նկարչի աշխատանքները