Նուռը հասել է մեզ` պահպանելով իր անտիկ գեղեցկությունը…Սերգեյ Փարաջանով

Ինչու՞ եմ ես նուռ սիրում: Դե, հենց այն բանի համար, որ նա բնության երբևէ ստեղծած բոլոր պտուղներից ամենաներդաշնակն է: Այն իր մեջ զուգակցում է միասնությունն ու բազմազանությունը:

Ճեղքելով այն` դուք տեսնում եք հատիկը հատիկին զուգադրվելու նրբագեղությունը: Ընդ որում` յուրաքանչյուր հատիկ առանձին կյանք է բովանդակում: Հանրագումարում նրանց զուգակցումը խենթանալիորեն գեղեցիկ է: Նուռը հասել է մեզ` պահպանելով իր անտիկ գեղեցկությունը…

Առանց Միչուրինի մասնակցության… Կար մեկը… Միչուրին… Նա ձմերուկից դդում էր սարքում, իսկ դդումից` խաղող… Նա ասում էր. «Պետք չէ բնությունից ողորմածություն սպասել: Պետք է այն վերցնել»:

Մենք ամենքս վերցրինք, վերցրինք… և ահա թե ինչ ունենք այսօր…

 

Գրառումը՝ Աիդա Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Տարածել`
Share

You may also like...