Նունե Եսայանն ու Սիբիլը մեծ համերգ կտան Նյու Ջերսիում

ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանն ու պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլը ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ պատրաստվում են մեծ համերգ տալ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում։

Ինչպես նշում է armenianweekly.com կայքը, համերգը կկայանա հոկտեմբերի 24-ին` նահանգի ամենահեղինակավոր արվեստի կենտրոններից մեկում` Bergen Performing Arts Center-ում:

Աղբյուրը մանրամասնում է, որ բացի անվանի երգչուհիներից՝ համերգին մասնակցելու են Նյու Ջերսիի «Նաիրի» պարային համույթն ու  «Արեգակ» երգչախումբը։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Նունե Եսայանն ու Սիբիլը մեծ համերգ կտան Նյու Ջերսիում”

Leave a Reply

Your email address will not be published.