Նոր ֆիլմերի արտադրություն Չինաստանում. BBC

BBC-ի հաղորդմամբ` Walt Disney ընկերությունը պատրաստվում է իր ֆիլմերի արտադրությունը սկսել Չինաստանում:Այս մասին հայտարարել է ընկերության նախագահ Ռոբերտ Այգերը:
«Այժմ մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որ Disney ապրանքանիշի անվան տակ ֆիլմերի արտադրություն սկսենք Չինաստանում: Մենք արդեն առաջ ենք գնացել այս նախագծի իրականացման գործում և տարբեր գաղափարներ ենք մտածում և տաղանդների որոնումներով ենք զբաղված ֆիլմի նկարահանումների համար»,-ասել է Այգերը:
Walt Disney-ի նախագահի խոսքով առաջին ֆիլմը Չինաստանում կնկարահանվի արդեն մեկ տարվա ընթացքում: Վերջինս համոզված է, որ շուտով Չինաստանը կդառնա ամենամեծ շուկան կինոարտադրության ոլորտում:
Ներկա պահին Walt Disney-ի 5 կինոստուդիաներից միայն մեկն է գտնվում ԱՄՆ-ի սահմաններից դուրս: Այն Disney Nature-ն է, որը բացվել է 2008-ին Փարիզում:
Նշենք նաև, որ հաջորդ շաբաթ Շանհայում բացվում է «Դիսնեյլենդ» թեմատիկ այգին: Նմանօրինակ այգիներից մեկն արդեն աշխատում է Հոնկոնգում:
- Previous «Համով-հոտով Երևան» տոնածիսական ուտեստների փառատոն. (տեսանյութ)
- Next «Ահա, թե ինչպես եմ անցկացնում գիշերները». Տիգրան Ձիթողցյան