Նոր պոեզիա. Գայանե Հարոյան

 

Սիրելի’ ընթերցող,  «Մենք» մշակութային առցանց լրատվական կայքը ներկայացնում է նոր շարք` «Խոսք տողերիս կարդացողին», որտեղ կներկայացվեն բացառապես  նոր ստեղծագործություններ, ժամանակակից գրողների և երիտասարդ ստեղծագործողների ձեռագրերից:

Այս անգամ շարքը ներկայացնում է պատառիկ  երիտասարդ ստեղծագործող Գայանե Հարոյանի պոեզիայից:

Արեգակի ջերմ շողերի լույսից
Փայլեց երազս մութ գիշերվա մեջ,
Կյանքի գալիքի սպասման հույսից,
Իմ հոգում վառվեց պայծառ լույսն անշեջ։

Թվում էր կարծես լույսը կմարի,
Բայց հոգիս ժպտաց երազիս միջից,
Այցելեցին ինձ երազներ բարի,
Պայծառ հուշերս կանչում էին ինձ…

Հիշեցի կրկին օրերս անցած
Կարծես արթնացան հուշերս բոլոր,
Իմ երազները երազանք դարձած
Կյանքիս ճամփեքում մնացին մոլոր։

Բայց ճանապարհիս լույսեր վառվեցին,
Բացվեցին իմ դեմ դռները փակված,
Ու իմ հուշերը նորից մնացին
Իմ երազներում,հոգուս հետ կապված։

Անցա մանկության իմ ճանապարհով,
Շարունակեցի անդադար քայլել
Ու որոշեցի հենց իմ ձեռքերով
Իմ ճամփի փակված դռները բացել…

Բացվեցին իմ դեմ նոր արշալույսներ,
Նոր ուղիների բաժանվեց ճամփաս,
Մտքումս հանկարծ ծագեցին հարցեր.
-Ու՞ր են իմ կյանքի օրերը անհաս…

Տարիների հետ ես էլ մեծացա,
Հեռվում մնացին օրերս անցած,
Մանկության հոգով պատանի դարձա,
Հուշերս նորից մնացին անդարձ։

Որքան էլ շեղվեմ իմ ճանապարհից,
Թե թախծի հանկարծ հոգիս աղեկեզ,
Կախված կլինեմ դժվար մի հարցից՝
Մի՞թե կիմանամ՝արդյոք ՈՎ ԵՄ ԵՍ…

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...