Նոր հրատարակությունը նվիրվում է Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին

ter-hambardzum.net-ը գրում է՝

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, լույս է ընծայել «Հայոց նոր վկաները» (1155-1843) ժողովածուն՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին:

  «Հայոց նոր վկաները» նշանավոր ժողովածուի գրաբար բնագիրը կազմվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոսներ, հայագետներ Հակոբ Մանանդյանի և Հրաչյա Աճառյանի աշխատասիրությամբ: Նրանք սուրբ նահատակների վկայաբանությունները քաղել են ձեռագրերից, «Յայսմաւուրք»-ներից, պատմիչների աշխատություններից և հրատարակել են 1903 թ.-ին, Ս. Էջմիածնում: Ժողովածուն աշխարհաբար է թարգմանել Գևորգ Թոսունյանը:

  Գրքում ամփոփված են 1155-1843 թթ. ընթացքում քրիստոնեության համար ավելի քան 140 նահատակվածների  վկայաբանությունները: Ներկայացված նահատակները, ենթարկվելով սարսափելի տանջանքերի, վախճանվել են բարի խոստովանությամբ ի Քրիստոս:

  Արժեքավոր ժողովածուն տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed