Նոր երգ նվիրված Օռլանդոյում կատարված ողբերգության զոհերի հիշատակին.Բրիտնի Սփիրս, Ջենիֆեր Լոպես, Սելենա Գոմես

Ջենիֆեր Լոպեսը, Սելենա Գոմեսը, Բրիթնի Սփիրսը, Ադամ Լամբերտը, Մերի Ջեյ Բլայջը, Imagine Dragons-ը, Փինքը, Գվեն Սթեֆանին ու այլ աստղեր երգ են ձայնագրել Օռլանդոյում կատարված ողբերգության հետեւանքով զոհվածների հիշատակին (մեկ ամիս առաջ Ֆլորիդայում տղամարդը Օռլանդո քաղաքում Pulse գեյ ակումբում կրակել ու սպանել էր 49 մարդու): Երգը կոչվում է Hands, որի՝ ԱՄՆ–ում վաճառքիցստացված հասույթը փոխանցվելու է բարեգործական նպատակների համար:

«Առավոտյան երբ նորությունների թողարկումից իմացա կատարվածի մասին, սարսափեցի: Զոհվածների հարազատներին ու մտերիմներին աջակցելու համար մենք որոշել ենք ձայնագրել Hands կոմպոզիցիան: Մերի Ջեյ Բլայջը ձայնագրել է իր վոկալը Նոր Օռլեանում, Բրիթնի Սփիրսը՝ Թաուզանդ Օքսում, Փինքը՝ այդ պահին Սանտա Բարբարայում էր, Սելենա Գոմեսն աշխատում էր իր սեփական ստուդիայում, Ադամ Լամբերտը ձայնագրությունը Լյուքսեմբուրգից է ուղարկել…Յուրաքանչյուրն իր ավանդն է ունեցել այս նախագծում»,- հայտնել է երգի համահեղինակ Ջասթին Թրանթերը:

Տարածել`
Share

You may also like...