Նորահայտ խաչքար 902 թվականից

Մեղրու շրջանը նյութական մշակույթի հուշարձանների տեսանկյունից թերևս ՀՀ առավել թերի ուսումնասիրված տարածաշրջաններից է: Այդ բացը լրացնելուն է կոչված «Հայաստանի պատմություն» գրքաշարի «Արևիք» հատորը: Սակայն, մինչ գրքի լույս ընծայումը, ավելորդ չենք համարում հետաքրքրվող հանրությանը ներկայացնել որոշ մանրամասներ առանձին հուշարձաններից: Եվ այսպես. Վանք գյուղի եկեղեցու որմում ագուցված 902 թ. խաչքարն ունի հետևյալ արձանագրությունը «Թ(վին) ՅԾԱ (902), | զտ(է)ր Սն|պատ իշեց|էք»:

Ի դեպ, եթե հաշվի առնենք, որ ցարդ գիտությանը հայտնի թվագրված խաչքարերից ամենահինը` 866 թ.-ից է (Խունկութալա, Արցախ, ապա` 876 թ.` Արարատի մարզ, Հորթուն գյուղատեղի, 879 թ.` Կոտայքի մարզ, Գառնի գյուղ և էլի մի քանիսը), ապա հստակ է, որ Մեղրիի խաչքարը ամենահին խաչքարից փաստորեն երիտասարդ է միայն 36 տարով:

Տեղեկությունը` հուշարձանագետ

Սամվել Կարապետյան ֆեյսբուքյան էջից

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed