«Նյու Յորք–Երևան ջազ միացում» տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում

 

Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Նյու Յորք–Երևան ջազ միացում» խորագրով բացառիկ համերգը: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:

Համերգին մասնակցում են ջազ երաժիշտ, դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը, Արի Ռոլանդը՝ (կոնտրաբաս, Նյու Յորք), Զաիդ Նասսերը (սաքսոֆոն, Նյու Յորք),  Յալլա Բալինը (վոկալ, Նյու Յորք),  Քիտ  Բալլայը (հարվածային գործիքներ, Նյու Յորք)  և  Հայաստանի պետական կամերային նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:
Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ջազային մշակումների նմանատիպ մատուցումը նպաստում  է   ողջ աշխարհում հայ երաժշտության տարածմանը:  Ըստ տեղեկության` հայ հանդիսատեսին անակնկալներ կմատուցի նաև  վոկալիստ Յալլա Բալինը՝ հայկական  երգերի յուրօրինակ  կատարումներով:

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed