Նյու-Յորքում Դովլաթովի անունով փողոց կանվանակոչեն

Քուիսն շրջանում նյու-յորքյան փողոցներից մեկը կրելու է հայտնի գրող Սերգեյ Դովլաթովի անունը, հաղորդում է լրատվական «Wordpress.com» պորտալը:

Համապատասխան օրինագիծը հաստատել է Նյու-Յորքի քաղաքային խորհուրդն անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ հավաքելուց հետո, որպեսզի «63rd Drive» փողոցը կրի «Sergei Dovlatov Way» անունը:

Գրող և հրապարակախոս Սերգեյ Դովլաթովը 1978թ.-ին հետապնդումների պատճառով ԽՍՀՄ-ից արտագաղթել էր ու հաստատվել Նյու-Յորքում՝ Քուինսի Ֆորեսթ-Հիլզ շրջանում: Նրա տեղափոխվելուց քիչ հետ պատմվածքները սկսել են տպագրել «The New Yorker» ամսագրում:

1980թ.-ին Դովլաթովը դարձավ ռուսական «Նոր ամերիկացի» շաբաթաթերթի հիմնադիրներից մեկը: Օտար երկրում կյանքի 12 տարվա ընթացքում նա հրապարակել է 12 գիրք, որոնք թարգմանվել են եվրոպական մի շարք լեզուներով, ինչպես նաև ճապոներեն և չիներեն: Գրողի առավել հայտնի ստեղծագործություններն են դարձել «Գոտին», «Ճամպրուկը», «Արգելոցը» և «Փոխզիջումը»:

Հայտանի գրող, լրագրող Սերգեյ Դովլաթովը ծնվել է 1941թ.-ի սեպտեմբերի 3-ին Ուֆա քաղաքում թատրոնի ռեժիսոր Դոնաթ Մեչիկի և գրական խմբագրիչ Նորա Դովլաթովայի (Դովլաթյան) ընտանիքում: 1944թ.-ից ապրել է Լենինգրադում (Սանկտ-Պետերբուրգ):

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Նյու-Յորքում Դովլաթովի անունով փողոց կանվանակոչեն”

Leave a Reply

Your email address will not be published.