Նյու Յորքում բացվել է ամերիկահայ դիզայներ Մայքլ Արամի` Ցեղասպանության զոհերին նվիրված քանդակը

Ամերիկահայ  անվանի վարպետ, ոսկերիչ-դիզայներ Մայքլ Արամ Վոլոհոջյանը յուրահատուկ քանդակ  է ստեղծել` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը:

Ինչպես հայտնում է Asbarez-ը` հոկտեմբերի 6-ին Նյու Յորքի Սուրբ Վարդան հայկական եկեղեցու հրապարակում կայացել է Մայքլ Արամի «Միգրացիաներ» ստեղծագործության բացումը:

Միջոցառումը տեղի է ունեցել Ամերիկայում Հայկական եկեղեցու արևելյան թեմի առաջնորդ Հայկ արքեպիսկոպոս  Բարսամյանի  օրհնությամբ:

«Միգրացիաներ»  կոչվող քանդակը, որը դեպի վեր թռչող  թռչունների երամի տեսք ունի,  խորհրդանշում է  1915-ի տեղահանությունը, ինչպես նաև` հայ ժողովրդի գոյատևման ուժն ու ճկունությունը: Իսկ քանդակի ուղղահայաց դիրքը նմանեցվել է խաչքարի` իր մեջ ներառելով հավատի խորհուրդը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Նյու Յորքում բացվել է ամերիկահայ դիզայներ Մայքլ Արամի` Ցեղասպանության զոհերին նվիրված քանդակը”

Leave a Reply

Your email address will not be published.