Նյու Յորքում աճուրդի են հանել 17-րդ դարում խորտակված իսպանական նավի գանձերը

17-րդ դարում խորտակված իսպանական «Նաուեստրա Սինյորա դե Ատոչա» առագասանավի գանձերը աճուրդի են հանվել Նյու Յորքում։ Վաճառքի հասույթը կազմել է մոտ 2 մլն դոլար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Guernsey’s աճուրդի տան ներկայացուցիչներին։

Իսպանիայի թագավորական նավատորմին պատկանող առագաստանավը խորտակվել էր 1622թ. սեպտեմբերի 6-ին։ Նավը Իսպանիա էր տանում մոտ 40 տոննա ոսկե եւ արծաթե ձուլածո, արծաթյա դրամներ, պղինձ եւ թանկարժեք զարդեր։ Առագաստանավի մնացորդները 1985թ. հուլիսի 20-ին հայտնաբերել էր Մել Ֆիշերի թիմը։ Նավից դուրս բերված գանձերի ընդհանուր արժեքը գնահատվում է 450 մլն դոլար։

Նավի հայտնաբերման 30-ամյակի կապակցությամբ աճուրդի էր հանվել ավելի քան 40 թանկարժեք իր։ Ամենաթանկարժեք լոտերն են եղել  94 հազար դոլար արժողությամբ ոսկյա թիթեղը, ոսկե բաժակը՝ 413 հազար դոլար, ոսկյա խաչը զմրուխտե քարերով՝  119 հազար դոլար, ոսկյա գդալը՝ 62.5 հազար դոլար։

Տարածել`
Share

You may also like...