Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը կներկայացնի Պիկասոյի քանդակների խոշոր հավաքածուն

Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը մի ամբողջ հարկ կհատկացնի Պաբլո Պիկասոյի եռաչափ աշխատանքների և քանդակների ցուցադրության համար։ Դա կլինի վերջին 50 տարվա ընթացքում ԱՄՆ-ում նրա քանդակների ամենախոշոր ցուցադրությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Թանգարանում կներկայացվի ավելի քան 140 աշխատանք՝ 1902թ. ամենավաղ շրջանի գործերից մինչև 1964թ.։

Ցուցադրությունը կբացվի սեպտեմբերի 14-ին և կտևի մինչև փետրվարի 7-ը։ Հավաքածուում կներառվեն աշխատանքներ՝ ինչպես անհատ հավաքորդներից, այնպես էլ պետական թանգարաններից, ինչը թույլ կտա ավելի համապարփակ ցուցադրել Պիկասոյի՝ որպես քանդակագործի տաղանդի ծավալը։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը կներկայացնի Պիկասոյի քանդակների խոշոր հավաքածուն”

Leave a Reply

Your email address will not be published.