Նկարվե′ք ու հաղթե′ք. մրցույթ սիրահար զույգերի համար

Երիտասարդների և սիրո բարեխոս Ս.Սարգսի տոնի առիթով ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է լավագույն լուսանկարի մրցույթ:
Լուսանկարը պետք է արված լինի ArmCulture AR հավելվածի միջոցով Հովհաննես Թումանյանի արձանի առջև (Երևան, Օպերային թատրոնի առջև)՝ վերջինիս 3D վիրտուալ անիմացիայի հետ։ Անիմացիան հայտնվում է արձանի վրա փակցված պատկերը (մարկերը) հավելվածով սքանավորելիս:
Հավելվածը կարող եք ներբեռնել այստեղից`
Google Play: https://goo.gl/XoQ1qK
App Store: https://goo.gl/4cO0GA
(Նախքան հավելվածը ներբեռնելը խնդրում ենք համոզվել, որ Ձեր սմարթֆոնի հզորությունը բավարար է հավելվածից օգտվելու համար՝ առնվազն Android 5.* և ավելին / iOS 9.* և ավելին)
Մրցույթային լուսանկարներն այսօրվանից մինչև փետրվարի 12-ը, ժամը 20։00-ն պետք է տեղադրել այս գրառման տակ։ Արդյունքները կհրապարակվեն փետրվարի 13-ին։ Հաղթող կճանաչվի առավելագույն հավանումներ (like-եր) ստացած լուսանկարը։
Լավագույն լուսանկարի զույգը կարժանանա այս 4 գրքերին ( յուրօրինակ լուսանկարի մրցույթային «ավարը» կիսելու կարգը՝ ըստ զույգի հայեցողության)։
Տեղեկությունը ՀՀ ՄՆ ֆեյսբուքյան էջից
- Previous «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական միջազգային փառատոնը նվիրված կլինի արձակագիր, սցենարիստ Ռուբեն Հովսեփյանի հիշատակին
- Next Ինչու է հետաձգվում «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի տոմսերի վաճառքը