Նկարում են հայ ճարտարապետները

Նոյեմբերի 2-ին  «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում կբացվի «Նկարում են հայ ճարտարապետները» խորագրով ցուցահանդես:

ցուցահանդեսին կներկայացվեն ճարտարապետների գեղանկարչական աշխատանքները, որոնց մի մասը ցուցադրվում է առաջին անգամ,-գրում է  Panorama.am-ը:

Ըստ լրտտվականի ցուցադրվելու են ճարտարապետներ Արծվին Գրիգորյանի (1935-2012 թթ), Ջիմ Թորոսյանի (1926-2014 թթ), Օլեգ Վարդանյանի (1946-1997 թթ), Մարկ Գրիգորյանի (1900-1978 թթ), Արթուր Թարխանյանի (1932-2006 թթ), Վարուժան Սահակյանի (1925-1985 թթ), Գարրի Ռաշիդյանի (1933-2016 թթ), Կառլեն Անանյանի (1924-2011 թթ), Ստեփան Քյուրքչյանի (1929-2014 թթ),  Օհան Բերբերյանի (1937-1998 թթ),  Սաշուր Քալաշյան (1936  թ.) աշխատանքները՝ թվով՝ 36 աշխատանք:

Լուսանկարները տրամադրել է Զարուհի Մուրադյանը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed