Նիսում նացիստական խորհրդանշանով հսկայական դրոշ է հայտնվել

Ֆրանսիայի Նիս քաղաքի հին թաղամասում նացիստական խորհրդանշանը պատկերող դրոշ է հայտնվել, որը լայն հասարակական արձագանք է ստացել: Շուտով հայտնի է դարձել դրոշի տեղակայման մեկնաբանությունը:
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը` հղում անելով Reuters-ին, հասարակության վրդովմունքն առաջացրած դրոշը պարզապես կինոհրապարակի մի մաս է կազմել:
Ինչպես պարզվում է` այդ շենքում Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող Un sac de billes ֆիլմն են նկարահանում:
- Previous Երևանի տոնին մասնակցող էստարադային երգիչ-երգչուհիների հոնորարը կկազմի 100-150 հազար դրամ
- Next Իրենց առաջին մենեջերի հետ The Beatles խմբի պայմանագիրը վաճառվել է 365.000 ֆունտ ստեռլինգով