Նիկոլայ Բասկովը հայտարարել է շոու-բիզնեսից հեռանալու մտադրության մասին

Ռուս էստրադային արտիստ Նիկոլայ Բասկովը նախորդ հանգստյան օրերին ելույթ է ունեցել «Տարվա երգ» ամենամյա համերգի ժամանակ։

Երգիչը ոչ միայն երգել է, այլև օգնել է հաղորդավարներ Լերա Կուդրյավցևային և Սերգեյ Լազարևին հայտարարել հաղթողներին և հանձնել մրցանակները: Արտիստը խոստովանել է, որ հոգնել է նման միջոցառումներից և ընդհանրապես շոու-բիզնեսից, փոխանցում է segodnya.ua-ն։

Երգիչը, ով հաջորդ տարի նշելու է 40-ամյակը, հայտարարել է, որ հոբելյանից հետո ցանկանում է վերադառնալ Մեծ թատրոն: Բասկովը հոգնել է նրանից, որ շրջագայությունները և աշխարհիկ կյանքը նրանից չափազանց շատ ժամանակ են խլում:

«30-ից հետո ժամանակը սկսում է թռչել, և դու պարզապես չգիտես` ինչպես այն կանգնեցնել: Ցանկանում ես ամեն ինչ հասցնել` և՛ ստեղծագործությամբ զբաղվել, և՛ կյանքը վայելել, և՛ ընկերների հետ հանդիպել: Դա միայն թվում է, որ մենք ամեն ինչ ունենք: Ես նույնպես երբեմն հայտնվում եմ ինչ-որ մեկի մոտ մասնավոր միջոցառմանը: Ինձ գումար են վճարում ելույթի համար, ես նայում եմ մարդուն և մտածում, թե նա իր կյանքում ինչի պակաս ունի։ Իսկ նա այնքան խնդիրներ ունի… Շրջագայությունների պատճառով չեմ կարողանում հանդիպել ընկերներիս հետ: Արդեն ցանկանում եմ վերադառնալ օպերային բեմ»,- ասել է երգիչը:

Բասկովը խոստովանել է, որ մինչ օրս չի շփվում միակ որդու հետ, նախկին կինն արգելում է նրան հանդիպել որդու հետ:

Տարածել`
Share

You may also like...