Ներկայացվել է Անկախության շրջանի ճարտարապետությունը` լուսանկարներում

panorama.am-ը գրում է՝

«Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարության ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է Հայաստանի երրորդ հանրապետության քաղաքաշինական ձեռքբերումներին նվիրված լուսանկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացված են վերջին 25 տարիների ընթացքում ճարտարապետության, քաղաքաշինության բնագավառում մեր ունեցած ձեռքբերումներն ու նվաճումները»,-հայտնում է քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունը:

Թանգարանի տնօրեն, ճարտարապետ Անուշ Տեր Մինասյանը նշել է, որ ներկայացված ցուցահանդեսը հայ ճարտարապետության մի նոր փուլի՝ Անկախ Հայաստանի քառորդդարյա շրջանի ամփոփումն է, ուր լուսանկարները՝ (շուրջ 112 վահանակ, ինչպես նաև՝ 4 մանրակերտ)։

Միջոցառմանը ներկա Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը շեշտել է. «Պիտի հաշվետու լինենք միմյանց, հասկանանք՝ ինչ ուղղությամբ ենք գնալու, ինչ բացթողումներ ունենք, պիտի կարողանանք սահուն կերպով իրականացնել սերնդափոխությունը, անենք ավելին, քան արել ենք և երախտապարտ լինենք մեր ուսուցիչներին: Մենք պատասխանատու ենք ժամանակի առաջ»:

ՃՄ նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով էլ ցուցահանդեսը պատասխանում է այն հարցին, թե որքանով է հաջողվել չկորցնել և պահպանել ազգային կերպը. «Լավագույն որակները միշտ էլ ունեցել ենք, երբ կարողացել ենք համադրել ազգայինը և ժամանակակիցը»:

Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են նաև, որ ցուցահանդեսի հանձնակատար, ճարտարապետ Աշոտ Գրիգորյանի տեղեկացմամբ ներկայացված աշխատանքները կներառվեն «Հայաստանի արդի ճարտարապետությունը 1990-2016» խորագիրը կրող գիրք-ալբոմի մեջ:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed