Ներկայացվել են Անիի մայր տաճարի և Սուրբ Փրկիչ եկեղեցու վերակառուցման նախագծերը
Անիի ավերակներում գտնվող Սուրբ Փրկիչ եկեղեցին և Անիի մայր տաճարը պահպանության տակ առնելու և վերակառուցելու նախագծերը ներկայացվել են Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցու սրահում՝ Հայ ճարտարապետների և ինժեներների համերաշխության ասոցիացիայի կողմից։
Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, Անիում շարունակվող նախագծերի մասնակից Յավուզ Օզքայան տեղեկություններ է հաղորդել Անիի Սուրբ Փրկիր եկեղեցում, մայր տաճարի, ինչպես նաև Անիի պատմության և կատարված վերականգնողական աշխատանքների մասին, որոնք սկսվել են 2006թ.-ից՝ Թուրքիայի Մշակույթի նախարարությունում։
Օզքայան Անիի վերակառուցման աշխատանքներից առաջ առկա իրավիճակն այսպես է բնութագրել.«Հարյուրամյակներ շարունակ մարդկային ձեռքով ավերի ենթարկվելուց բացի նաև հուժկու երկրաշարժներ է վերապրել Անին, բայց կարողացել է կանգում մնալ։ Նրա՝ չափազանց փխրուն դարձած հուշարձանների գոյությունը պահպանելու համար շատ ուսումնասիրություններ, հետազոտություններ պետք է արվեն։
Վիճելի հարց է համարում Անիի Մայր տաճարի գմբեթի վերակառուցման հնարավորությունը։ 989 թ.-ին Տրդատ ճարտարապետի կողմից կառուցված մայր տաճարի գմբեթն ավերվել է 1319թ.-ի երկրաշարժից հետո և այժմ այն վերականգնելուն ուղղված աշխատանքներ են ձեռնարկվում»։
- Previous «Կլարա Բարտոն. նաեւ մեր հրեշտակը» գրքի շնորհանդեսը Վարդուհի Վարդերեսյանի մասնակցությամբ
- Next Հայաստանցի նկարիչը ցանկանում է գիրք թողարկել Մոսկվայում