Նա, ով ցանկանում է օգտակար լինել, անգամ կապված ձեռքերով կարող է բարիք գործել. Ֆ. Դոստաևսկի

Ապրել պետք է նրանց համար, ում դու պետք ես…բարեկամություն անել միայն նրանց հետ, ում վստահում ես, շփվել նրանց հետ, ովքեր հաճելի են, և շնորհակալ լինել նրանց, ովքեր քեզ գնահատում են:
Մարդը ժամանակ կարող է գտնել այն ամենի համար, ինչն ինքն իրոք ուզում է:
Զարմանալի է, թե ինչ կարող է անել մեկ արեւի շողը մարդու հոգու հետ:
Հոգին բուժվում է երեխաների կողքին:
Ժամանակի ընթացքում հոգնում ես գնալ այն մարդուն ընդառաջ, ով անգամ մեկ քայլ չի անում դեպի քեզ:
Այս կյանքում ամեն ինչ անցողիկ է, եթե կյանքիդ լավ փուլ է, վայելիր, իսկ եթե ամեն ինչ զզվելի է, մի թթվիր, դա ևս կանցնի:
Եվ մի օր քո կյանքում կհայտնվի մի նոր անուն, որը կմոխրացնի նախորդ բոլոր անունները: Պետք է սիրել կյանքն ավելի շատ, քան կյանքի իմաստը:
Երբ դու սառն ես, դու վիրավորում ես մարդկանց, երբ չափազանց զգացմունքային ես, մարդիկ վիրավորում են քեզ: Մարդը խելացի է, բայց խելացի գործին միայն խելքը բավական չէ:
Կյանքը շնչահեղձ է լինում առանց նպատակի:
Նա, ով ցանկանում է օգտակար լինել, անգամ կապված ձեռքերով կարող է բարիք գործել:
Մեծահասակները չգիտեն, որ երեխան, անգամ ամենադժվար պահին, կարող է շատ կարևոր խորհուրդ տալ:
Ձեր գլուխը մի լցրեք վիրավորանքով, այլապես այնտեղ տեղ չի մնա հիասքանչ զգացողությունների համար:
Աշխեն Քեշիշյան
Աղբյուրը ` hraparak.am
Նյութը հրապարակվեց առանց խմբագրման
- Previous Ով էր իրականում Տիգրան Մեծը
- Next «Հայերի հետ տեղի ունեցածը սարսափելի է». Համաշխարհային աստղերը անդրդարձել են Հայոց ցեղասպանությանը