«Նա երբեմն ասում էր՝ մի օր նրանք ինձ կսպանեն». Մայքլ Ջեքսոն

 

Փերիս Ջեքսոնի խոսքով, որը հոր մահվան ժամանակ 11 տարեկան է եղել, հասարակությունը գիտի միայն պատմության մի մասը: Նրա խոսքով՝ հայրն ակնարկում էր, որ նրան կարող է մեկը սպանել:

Այս մսին Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում ասել է երգչի 18-ամյա աղջիկը, որը վստահ է, որ նրա հոր մահը «կազմակերպված է եղել»:
«Նա երբեմն ասում էր՝ մի օր նրանք ինձ կսպանեն»,- պատմել է փոփ աստղի դուստրը: Նա համոզված է, որ հորը իսկապասես սպանել են:
«Որովհետև ակնհայտ է, ամեն ինչ այդ մասին է վկայում: Դա դավադրության տեսության պես է հնչում… Բայց իսկական երկրպագուները և ընտանիքի բոլոր անդամները գիտեն այդ մասին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ պաշտոնական վարկածի համաձայն՝ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին պրոպոֆոլ ուժեղ ցավազրկողի գերդոզավորումից:

Ջեքսոնի բժիշկ Քոնրադ Մյուրեյը 2011 թվականին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման ոչ կանխամտածված սպանության համար, բայց վաղաժամ ազատ է արձակվել՝ ճաղերի հետևում անցկացնելով միայն նշանակված ժամկետի կեսը:
ԻՐ հերթին` Մյուրեի պաշտպանությունը պնդում էր, որ Ջեքսոնը կախվածություն է ունեցել պրոպոֆոլից և ինքնուրույն ընդունել է դեղի չափազանց մեծ քանակ՝ բժշկի բացակայությամբ:

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed