«Նարվա» շախմատի դպրոցը փակման վտանգի տակ է

Զրուցում ենք  Նարվա դպրոցի  հիմնադիր-տնօրեն  Նարեկ Վարազդատյանի հետ:

Դպրոցը հիմնադրվել է 2014 թվականի հուլիսին: Այն  ունի 100-ից ավել աշակերտ: Դպրոցն ունի   նաև անվճար խմբակ՝ ազատամարտիկների, ծնողազուրկ և հաշմանդամություն ունեցող երեխաների, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար»

Վերջերս մասնակցում էիք Վորոնեժում մրցաշարին, արդյունքները ինչպիսի ն էին:

Մենք Վորոնեժ մեկնեցինք ավտոբուսով՝ հաշվի առնելով ֆինանսական սուղ պայմանները: 48 ժամ տևած ուղևորությունից հետո, շատ դժվար է նստել խաղատախտակի առջև և ցուցադրել բովանդակալից խաղ. սակայն պատանիները հաջող հանդես եկան,  ավելին, մենք այնտեղից մեզ հետ բերեցինք 2 մրցանակներ, ստացանք միջազգային վարկանիշ  անվանակարգում  մրցանակ: Արդյունքները   գոհացուցիչ էին:

 Դպրոցն  այսօր լինել չլինելու խնդրի առաջ է կանգնած: Որպես հիմնադիր տնօրեն  ի ՞նչ եք պատրաստվում ձեռնարկել:

11798421_972784066099995_1142201112_nԱյս  տարիներին   ես արել և անում եմ ամեն ինչ, որպեսզի դպրոցը գոյություն ունենա, հաջողություններ գրանցի: Ներկայումս դպրոցի սաների գերակշիռ մասը պարապում է անվճար հիմունքներով, իսկ տարածքի վարձ մուծելն արդեն իսկ խնդիր է դառնում մեզ համար, չհաշված մյուս ծախսերը: Դպրոցը որևէ ֆինանսավորում չունի, ինչն էլ ներկայումս հանգեցրել է փակվելու վտանգին:

Տեղյակ ենք, որ դպրոցի սաները կրկին հրավեր են ստացել արտերկրից  մրցաշարի մասնակցության համար:

Այո,  հրավեր ստացել էինք նաև Վրաստանից՝ մասնակցելու Բաթումիում և Փոթիում անցկացված բավականին հզոր միջազգային մրցաշարերի, սակայն կանգնեցինք կոտրած տաշտակի առջև՝ ֆինանսավորում չլինելու պատճառով: Ընդամենը  երկու  օր առաջ հրավեր ստացանք նաև Աստրախանից, սակայն ոչինչ չեմ կարող ասել, ֆինանսավորում չունենք  և  վերջ: Աշակերտների ծնողները դիմել են նաև թաղապետարան, որտեղից պատասխանել են, որ ոչնչով օգնել չեն կարող:

Դպրոցը փակելուց  հետո աշակերտները, որոնց թիվը բավականին մեծ է, ի ՞նչ է սպասվում նրանց հետ:

Դպրոցի  փակվելուց  հետո  չգիտեմ  ինչ է սպասվում, բայց եթե բանը հասնի դրան արտագաղթելը կա ու կա:Հրավեր ունեմ դրսում աշխատելու, սակայն շատ տաղանդավոր աշակերտներ ունենք դպրոցում, որոնց չէի ցանկանա թողնել բախտի քմահաճույքին: Ցանկանում եմ նշել, որ մեզ նույնիսկ գույքով ոչ ոք չի օգնել, ուր մնաց ֆինանսապես…  եթե մոտ օրերս չկարողանանք ֆինանսական աջակցություն  գտնել, դպրոցն, այնուամենայնիվ, կփակվի:

Սիրանուշ  Նազլուխանյան

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “«Նարվա» շախմատի դպրոցը փակման վտանգի տակ է”

Leave a Reply

Your email address will not be published.