Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմը առաջադրվել է Օսկարի

Asbarez-ի հաղոդմամբ Նյու Յորքում ֆիլմարտադրության ոլորտի ներկայացուցիչներին, այդ թվում և Ամերիկյան կինոակադեմիայի անդամներին ներկայացվել է Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմը: Այն առաջադրվել է Օսկարի «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում:

«Ես այնքան շնորհակալ եմ, որ այս ֆիլմն ընտրվել է որպես Օսկարի կարճ ցուցակ անցնելու հավակնող տասը թեկնածուներից մեկը: Որպես Հայոց ցեղասպանությունը վերապարծների թոռ` սա մեծ նշանակություն ունի ինձ համար: Ինչ-որ առումով սա հաստատումն է նրա, որ այս խնդիրը, ինչքան էլ երկար լռեցված մնա, շարունակում է լինել համամարդկային առումով հասկանալի, այն արժե պատմել, իսկ հանդիսատեսը ցանկանում է այն տեսնել»,- նշել է Նարե Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ  «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմը պատմում է մի թրքուհու մասին, ով 2015 թվականին պարզում է, որ իր մեծ մայրը ցեղասպանությունը վերապրողներից մեկն է, և որոշում է մեկնել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Նրա ներսում միշտ պայքարում են Ցեղասպանություն վերապրածն ու Ցեղասպանությունը ժխտողը:

Տարածել`
Share

You may also like...