Նարե Մկրտչյանի հեղինակած «Տան մյուս կողմը» ֆիլմը կցուցադրվի Քալիֆորնիայի համալսարանում

news.am-ը գրում է՝

Հարավային Քալիֆորնիայի համալսարանում կցուցադրեն Նարե Մկրտչյանի հեղինակած «Տան մյուս կողմը» (The Other Side of Home) ֆիլմը:

Ռեժիսորի խոսքով՝ ժապավենը բացահայտում է ինքնության, ժխտման պատմությունը, ցույց տալիս, թե ցեղասպանությունն ինչպես է ազդել երկու կողմերի սերունդների կյանքի վրա: Այս մասին գրում է Massis Post-ը:

Ֆիլմը պատմում է թրքուհի Մայայի մասին, որն իմանում է, որ իր տատը Հայոց ցեղասպանությունը վերապրածներից է: Կնոջ մեջ պայքար է սկսվում՝ ցեղասպանությունը վերապրածի եւ տեղի ունեցածը ժխտողի միջեւ: «Տան մյուս կողմը» փաստագրական ֆիլմը ներկայացնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Մայայի՝ Հայաստան ուղեւորությունը:

Ռեժիսոր Նարե Մկրտչյանը բնակվում է Լոս Անջելեսում: Նա ավարտել է Հարավային Քալիֆորնիայի համալսարանին առընթեր Կինեմատոգրաֆիայի դպրոցը:

Տարածել`
Share

You may also like...