«Նարեկ»-ը կթարգմանվի լատիշերեն

 

Շուտով Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը» հասանելի կլինի լատիշերենով: Գիրքը լույս կընծայվի լատվիացի հայագետ Վալդա Սալմինայի ջանքերով:

Նշենք, որ հրատարակչական աշախատանքերին աջակցել է Լատվիայում Հայաստանիդ դեսպանությունը: Գրքի հրատարակության նվիրված միջոցառումները տեղի կունենան ապրիլի 3-6-ը:

«10-րդ դարի հոգևորական և բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը» Աստվածաշնչի հետ մեկտեղ այն երկու գրքերն են, որոնք պահվում են բոլոր հայ ընտանիքներում: «Նարեկը», ինչպես գիրքն անվանում են հայերը, ոչ միայն կարդացել ու համբուրել են, պահել գրապահարաններում ու բարձերի տակ, այլև զգացել, գնահատել ու պաշտել: Այն հայկական ամենամեծ բանաստեղծական գործն է, որում Աստծո հետ երկխոսության միջոցով մարդն աստվածանում է, իսկ Աստված մարդանում: Այնուամենայնիվ, անհատը, մտածող, տրամաբանող, զգացող, տառապող անհատն իր բարդ մտքերով, կասկածներով, հույսերով, երազանքներով ու իդեալներով մնում է այս աշխատանքի հիմնական հերոսը: «Նարեկ»-ը կարծես մի աղբյուր լինի այնքանով, որքանով ընթերցողը կարող է հասնել նրան, հասկանալ իմաստն ու ուղերձը, նա այնքան բացվում է: Լատվիացի հայագետ Վալդա Սալմինայի ջանքերով լատվիացի ընթերցողները հնարավորություն ունեն այն կարդալու, շփվելու իրական գրական գլուխգործոցի հետ: Այն հայ և համաշխարհային գրականության գանձերից է»,- գրքի հրատարակման կապակցությամբ ասել է  Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed