«Նարեկացի» արվետի միությունում տեղի կունենա «Պապիկիս երազը» անիմացիոն ֆիլմի պրեմիերան 

Հոկտեմբերի 26-ին` ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվետի միությունում տեղի կունենա նկարիչ, այլընտրանքային անիմատոր Հայկ Սայադյանի «Պապիկիս երազը» անիմացիոն ֆիլմի պրեմիերան, որը նկարահանվել է նկարչի հեղինակած հեքիաթի հիման վրա:

Ինչպես հայտնում է ՆԱՄ հասարակայնության հետ կապերի բաժինը, Հայկ Սայադյանն ութ անիմացիոն ֆիլմերի հեղինակ է: Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Հայաստանում, Իտալիայում եւ Իրանում:

«Պապիկիս երազը» ֆիլմը պատմում է տատիկիս պապիկի երազի մասին: Այն դիտելիս բոլորը հայտնվում են գունագեղ ու գեղեցիկ երազում, որտեղ յուրաքանչյուր հասարակ բան խորհրդավոր ու կարևոր է,-նշել է նկարիչը:

 

  Հեղինակ՝ Ազա Ղասաբյան

Նյութի աղբյուրը՝ iravunk.com

Տարածել`
Share

You may also like...