Նավասարդյան տոներ

«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը և «Նավասարդ ազգային զարթոնք» հասարակական կազմակերպությունը 2015 թվականի օգոստոսի 11-ին կազմակերպեցին նավասարդյան տոնակատարություններ` նվիրված Հայկի Մեծ հաղթանակին և բուն հայոց տոմարի 4507-ամյակին (Մ.Թ.Ա. 2492-2015):

Տաթևի վանական համալիրի և «Տաթևի թևեր» ճոպանուղու հարող տարածքում տեղի ունեցավ պատմական խորհրդանիշ դրոշների շքերթ «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խմբի կողմից, իսկ Սյունիքում՝ Դավիթ Բեկի հաղթանակած ճակատամարտի եռաբլուրի սարահարթում (Հարջիս գյուղի հարևանությամբ) տեղի ունեցավ Նավասարդյան խաղերի բացումը, որի շրջանակներում հանդես եկան շրջակա բնակավայրերի ձիավարները և Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկները:

Նավասարդյան խաղերի ավարտից հետո տեղի ունեցավ համերգային ծրագիր, որում հանդես եկան «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խումբը, Տաթևի վանական համալիրին կից գործող մանկական երգչախումբը և «Սյունիք» պարային համույթը:

DSC_3768 DSC_3819 DSC_3877 DSC_3924 DSC_3925 DSC_3941  DSC_3987 DSC_4005 DSC_4024

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Նավասարդյան տոներ”

Leave a Reply

Your email address will not be published.