Նավասարդյան տոնակատարություններ՝ Ազատության հրապարակում

«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը և «Նավասարդ ազգային զարթոնք» հասարակական կազմակերպությունը օգոստոսի 11-ին` ժամը 19:30-ին, Ազատության հրապարակում կանցկացնեն նավասարդյան տոնակատարություններ` նվիրված Հայկի Մեծ հաղթանակին և բուն Հայոց տոմարի 4506-ամյակին (Ք.ա. 2492-2014 թթ.): Այս մասին տեղեկացնում են «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամից և «Նավասարդ ազգային զարթոնք» հասարակական կազմակերպությունից:

Միջոցառման շրջանակներում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը ներկայացնելու է ազգային պարերի միջոցով պահպանված մեր մշակույթային ժառանգությունը:

Ներկայացվելու են Հայկի Մեծ հաղթանակի խորհրդանիշ դրոշը, ինչպես նաև ազատության և հաղթանակի խորհրդանիշ «Հայկի հաղթանակի ժապավենը»: նավասարդյան տոնակատարությունների շրջանակում անցկացվելու է համերգային ծրագիր:

Նշենք, որ Ըստ հին հայկական օրացույցի՝ տարին սկսվում էր Նավասարդ ամսի 1-ին (համապատասխանում է օգոստոսի 11-ին)։ Ամբողջ տարին բաղկացած էր 12 ամիսներից՝ յուրաքանչյուրում 30 օր, իսկ տարվա մնացող օրերը լրացնում էր Ավելյաց կոչվող ամիսը՝ բաղկացած 5 (նահանջ տարիներին 6) օրից։

Ձեռագրերում պահպանված ավանդության համաձայն, Հայոց տոմարի սկիզբը կապվել է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած հաղթանակի հետ (Ղևոնդ Ալիշանը իր հաշվումներով հետ գնալով Հայկյան շրջաններով՝ այդ թվականը ստացել է մ.թ.ա. 2492, այսինքն՝ Հայոց Բուն թվականը), իսկ ամսանունները կոչվել են նրա 12 ուստրերի ու դուստրերի անուններով՝ Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե, Քաղոց,Արաց, Մեհեկան, Արեգ, Ահեկան, Մարերի, Մարգաց, Հրոտից և Ավելյաց։

Աղբյուր` Panorama.am

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Նավասարդյան տոնակատարություններ՝ Ազատության հրապարակում”

Leave a Reply

Your email address will not be published.