Նաոմի Քեմփբելը վիրավորվել է հայ միլիարդատեր Խաչատուրովի նախկին կնոջ արտահայտութունից

Instagram սոցկայքում հերթական սկանդալն է առաջացել հայտնի անձանցից մեկի շուրջ: Այս անգամ թիրախում է հայտնվել կուտյուրային դիզայներ Ուլյանա Սերգեենկոն, որը «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ղեկավար Դանիլ Խաչատուրովի նախկին կինն է: Խնդրի պատճառ է հնադիսացել  դիզայների՝ իր փարիզյան ցուցադրության հրավիրատոմսի վրա գրված նախադասությունը՝ «Փարիզի իմ նեգրերին» (To my niggas in Paris): Ի դեպ, դա ռեփեր Քանյե Ուեսթի կատարումներից մեկից մի հատված է: Սակայն Քեմփբելն այս գրառումը ռասիստական է անվանել: Վերջինս վիրավորվել է նեգր բառից: Այս մասին գրում է  tert.am-ը: Ըստ աղբյուրի հայտնի մոդել դիզայներին մեղադրել է ռասիզմի մեջ:

Ահա նրա գրառումը  սոցցանցում` «Լո՞ւրջ: Դո՞ւ էլ: Ինչ-որ մեկը պատրաստվո՞ւմ է վաղը ներկա գտնվել նրա շոուին»,-գրել է վիրավորված սուպերմոդելը:
Սերգեենկոն շտապել է շտկել իրավիճակը՝ գրելով. «Այսօր ես արթնացա ու տեսա բազմաթիվ վախեցնող հաղորդագրություններ, օրինակ՝ «Դու այս կյանքում ամենավատին ես արժանի», «մեռի՛ր սպիտակ աղբ»…:

Ես ծնվել եմ Ղազախստանի հարավում գտնվող փոքրիկ քաղաքում, դուստրս կիսով չափ հայ է, և ես երբեք մարդկանց չեմ տարանջատել սպիտակների ու սևերի: Քանյե Ուեսթն իմ ամենասիրած կատարողներից է: Այո՛, մենք մեկս մյուսին անվանում ենք n տառով սկսվող բառով (nigger), երբ ուզում ենք հավատալ, որ նույնքան զիլ ենք, որքան այս երգը կատարողները»:

Բացի այդ, դիզայները ներողություն է խնդրել նրանցից, ովքեր վիրավորվել էին հրավիրատոմսի վրա գրված նախադասությունից:

Հիշեցնենք, որ Սերգեենկոն և Խաչատուրովը դատարանով ամուսնալուծվել են 2015թ.: Նրանք ունեն համատեղ դուստր:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed