Նաոմի Քեմփբելը Լեդի Գագայի հետ կնկարահանվի «Սարսափների ամերիկյան պատմություն»–ում

Բրիտանացի սուպերմոդել և դերասանուհի Նաոմի Քեմփբելը կնկարահանվի հայտնի «Սարսափների ամերիկյան պատմություն» հեռուստասերիալում: Նրա հետ միասին մի քանի դրվագներում կնկարահանվի նաև հայտնի երգչուհի Լեդի Գագան, գրում է ТАСС-ը:

Նաոմի Քեմփբելը կխաղա նորաձևության ամսագրի խմբագրի դերը: Նա պետք է թանկ վճարի իր քննադատական հոդվածների և արտահայտությունների համար, գրում է Variety ամսագիրը:

Հոլիվուդյան աղբյուրների տեղեկություններով՝ սերիալի հինգերորդ սեզոնի գործողությունները տեղի են ունենում հյուրանոցում: Նկարահանումները սկսվել են Լոս Անջելեսում անցած շաբաթ:

Հաղորդվում է, որ Հոլիվուդում 20th Century Fox-ի ստուդիայի տարածքում կառուցվել է 6-հարկանի հյուրանոց անցած դարի 20-ական թվականների ոճով:

Սերիալը կսկսի ցուցադրվել գալիք հոկտեմբերին FX հեռուստաալիքով: Նոր սերիան կդառնա ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի համար որպես դերասանուհի առաջին դեբյուտը:

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Նաոմի Քեմփբելը Լեդի Գագայի հետ կնկարահանվի «Սարսափների ամերիկյան պատմություն»–ում”

Leave a Reply

Your email address will not be published.