Նախագծեր, որոնք անտարբեր չեն թողնում

Հիշո՞ւմ եք, երբ փոքր էինք, ամեն ինչ այնքան մեծ ու հետաքրքիր էր թվում: Ստորև ներկայացված արտ-նախագծերը մեզ օգնում են տեխափոխվել ահա այդ ժամանակները, կրկին վայելել աշխարհը բացահայտելու հաճույքը:

«Մենք» առցանց մշակութային լրատվականն իր ընթերցողին է ներկայացնում աշխարհի լավագույն նմանատիպ նախագծերը:

Աշխարհի ամենամեծ շեզլոնգը գտնվում է Մեծ Բրիտանիայի Բորնմուտա լողափին: Stuart Murdoch

Ֆաբիեն Մերելլիի «մարդու մեջքին «հավասարակշռված» փիղը» քանդակը գտնվում է Հոնկոնգի հրապարակում: Fabien Mérelle

Սյուարդ Ջոնսոնը ստեղծել է Մերլին Մոնրոյի 8 մետրանոց ինստալյացիան, որում դերասանուհին պատկերված է իր «ամենահայտնի» դիրքով: J. Seward Johnson

Knowho խանութը հեծանիվների համար մի կայանատեղի է ստեղծել, որն ունի հսկայական սանրի տեսք:

Ռիչարդ Ջեքսոնի ուշադրություն գրավող «Վատ շուն» քանդակը գտնվում է Orange County արվեստների թանգարանի հարևանությամբ:Richard Jackson

Ուրս Ֆիշերն իր արվեստի գնահատողներին է նվիրել 17 տոննայանոց մի արջուկ: Urs Fischer

Մարկ Կուիննի ծովային հսկայական խեցին ներկայացվել է Մեծ Բրիտանիայում Sotheby’s Beyond Limit’s-ի շրջանակներում: Marc Quinn

«Guns» արտ-ինստալյացիան չեխ նկարիչ Դեյվիդ Չերնիի աշխատանքներից է: David Cerny

LEGO-քանդակը բոլորին շատ սիրելի «Աստղային պատերազմներ»-ի R2D2-ն է: Access Agency

Մարկ Կուիննի «Planet» աշխատանքը նվիրված է իր 7 ամսական որդուն: Marc Quinn

Կանզաս Սիթիում բատմինտոնի «գնդակ»-ին նոր կիրառություն են գտել: Claes Oldenburg & Coosje van Bruggen

Longaberger կազմակերպության գրասենյակը, որը գտնվում է Նյու-Յորքում, հսկայական զամբյուղի տեսք ունի: Dave Longaberger

Հսկայական  ամրակը գտնվում է բելգիական Chaudfontaine այգում: Uysal Mehmet Ali

Դեյվիդ Չերնիի այս ապշեցուցիչ աշխատանքը՝ «Metalmorphosis»-ը, գտնվում է Շարլոտ քաղաքում և պատրաստված է տարբեր մասերից, որոնք պտտվում են հակառակ ուղղություններով: David Cerny

 

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Նախագծեր, որոնք անտարբեր չեն թողնում”

Leave a Reply

Your email address will not be published.