Նախագահ Սերժ Սարգսյանն շնորհավորել է վաստակավոր արտիստուհի Շաքե Թուխմանյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Շաքե Թուխմանյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ՝ մաղթելով նրան քաջառողջություն, երջանկություն և ամենայն բարիք:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու մամուլի միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է.

«Ձեր դերասանական արվեստն առանձնանում է ինքնատիպ ու հետաքրքիր լուծումներով:

Դուք անցել եք արվեստագետի դժվարին, բայց պատվաբեր ճանապարհ և շարունակում եք հավատարմորեն ծառայել հայ թատրոնին:

Գնահատելի է նաև Ձեր մշակութային և հայապահպան գործունեությունը ԱՄՆ-ի հայկական գաղթօջախում»:

Տարածել`
Share

You may also like...