Նախագահ Սերժ Սարգսյանը՝ Կապանի վերակառուցված թիվ 2 ավագ դպրոցում

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 13-ին եղել է Կապանի վերակառուցված թիվ 2 ավագ դպրոցում:

Կրթական համալիրը բաղկացած է ուսումնական եւ մարզադահլիճային մասնաշենքերից: Կրթօջախը նախատեսված է 450 աշակերտի համար (ներկայում դպրոց է հաճախում 327 աշակերտ): Շինարարական աշխատանքների ընթացքում համալիրի ամբողջ տարածքը ցանկապատվել եւ բարեկարգվել է: Այստեղ կառուցվել են մեծ թենիսի դաշտ, հանգստի գոտի, տարածքն ապահովվել է լուսավորությամբ: Կառուցվել են նաեւ գազամատակարարման, ջրամատակարարման եւ կոյուղու ներքին ու արտաքին ցանցերը, էլեկտրամատակարարման գծերը:

Դպրոցը նաեւ նոր գույք ունի: 2015-2016 ուսումնական տարում դպրոցում աշխատում է 39 ուսուցիչ՝ 129.000 դրամ միջին ամսական աշխատավարձով:

Նշենք, որ նախագահն այս կրթական հաստատություն այցելել էր նաեւ 2013 թվականին, երբ Հայաստանի կառավարության 2011թ. որոշմամբ հաստատված «Կրթական օբյեկտների շինարարություն» ծրագրի շրջանակում այստեղ դեռեւս շինարարական աշխատանքներ էին ընթանում:

Հավելենք նաեւ, որ Կապանի թիվ 2 ավագ դպրոցի վերակառուցման համար ընդհանուր առմամբ 933.6 մլն դրամ է ծախսվել:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Նախագահ Սերժ Սարգսյանը՝ Կապանի վերակառուցված թիվ 2 ավագ դպրոցում”

Leave a Reply

Your email address will not be published.