Նախագահը շնորհավորել է Ալվարդ Պետրոսյանին՝ հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ: «Ձեր գործերում ակներև է հավատարմությունը մարդասիրության և ճշմարտության նկատմամբ: Հասարակ մարդու, ժողովրդի, երկրի մասին Ձեր պատումները շարունակությունն ու զարգացումն են մեր նոր գրականության հարուստ ավանդույթների: Դուք ժամանակակից հայ արձակի ինքնատիպ դեմքերից եք, որի ստեղծագործություններում առկա են մտավորականի ցավն ու մտահոգությունը, ինչպես նաև անսահման սերն ու հավատը հարազատ երկրի ապագայի հանդեպ: Ձեր հրապարակախոսական գրիչը միշտ եղել է սուր և արդիական, արծարծել հասարակությանը հուզող հրատապ հարցեր, ուշադրություն հրավիրել կարևոր խնդիրների վրա և առաջարկել իրատեսական լուծումներ:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և նոր ստեղծագործական հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Տարածել`
Share

You may also like...