«Նաիրյան» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո «ՆԱԻՐԻ» համահայկական հիմնադրամը Հայաստանի ազգային պարարվեստի միության հետ համատեղ հիմնադրել է «ՆԱԻՐՅԱՆ» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխություն։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Մրցանակաբաշխության մասնակիցներն են՝
- Երևանի պարարվեստի պետական քոլեջ,
- Վաստակավոր կոլեկտիվ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ,
- Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախումբ,
- Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլ,
- Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլ,
- Բորիս Գևորգյանի անվան Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլ,
- ՀՀ զինված ուժերի երգի պարի «Սարդարապատ» պարի պետական անսամբլ,
- Արցախի պարի պետական անսամբլ,
- Խ. Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոն:
Տոմսերի համար կարող եք դիմել tomsarkgh.am Toms.am ֆիլհարմոնիաի մեծ դահլիճի դրամարկղ:
- Previous Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե
- Next Ես ծնվել եմ պարելու համար. Նունե Մկրտչյան