«Յուրյան դարաշրջանի աշխարհը» դարձել է համաշխարհային կինոյի ամենաշատ գումար հավաքած երեք ֆիլմերից մեկը

Universal եւ Amblin Entertainment կինոստուդիաների  «Յուրյան դարաշրջանի աշխարհը» ֆիլմը համաշխարհային դիտումներից հավաքել է 1,522 մլրդ դոլար, հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Այդ կերպ դինոզավրների մասին կինոն դարձել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի նման հաջողություն գրանցած երրորդ կինոն: Առաջին հորիզոնականը նախկինի նման զբաղեցնում է «Ավատարը» 2,788  մլրդ դոլարով, իսկ երկրորդ հորիզոնականում՝  «Տիտանիկը»՝ 2,186 մլրդ դոլարով, հաղորդում է  Gazeta-ն:

«Յուրյան դարաշրջանի աշխարհը» Կանադայում եւ ԱՄՆ-ում հավաքել է  614,3 մլն դոլար եւ պատմության ընթացքում դարձել է չորրորդ կինոնկարը, որի հավաքած գումարն այդ տարածքում գերազանցել է 600 մլն դոլար:

Տարածել`
Share

You may also like...