Յուրաքանչյուր հսկայական գործ մեծ զոհեր է պահանջում. Սարյանական տաղանդի հետքերով

Փետրվարի 3-ից Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կգործի նկարչի ավագ որդու՝ գրականագետ Սարգիս Սարյանի 100-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն:

Տուն-թագարանի տնօրեն Ռուզան Սարյանի խոսքով կներկայացվեն  Մ. Սարյանի գրաֆիկական դիմանկարները, Սարգիս Սարյանի ձեռագրերը, նամակները, լուսանկարները, գրքերն ու անձնական իրերը:Այս մասին գրում է  Panorama.am-ը:

«Սարգիս Սարյանին
1950, սեպտեմբերի 26, Երևան

Թանկագին իմ զավակ, իմ մեծ Մարտիրոս.
Դու կհաղթես, ես հավատում եմ, գիտեմ, թե որքան հիանալի զգացմունքներ ես ներդնում քո դիսերտացիայի մեջ: Այն պետք է գրված լինի նոր մարդու կողմից, որն ապրում և զգում է իր էության բոլոր թելերով:
Յուրաքանչյուր հսկայական գործ մեծ զոհեր է պահանջում: Ամեն մի գործ մարդուց խլում է նրա կյանքի մի մասնիկը: Ես գիտեմ ինչպես ես դու այրվում, ինչպես ես ամբողջ էությամբ տրվում քո գործին:

«Մարտիրոս Սարյան». Նամակներ, հատոր երկրորդ/1929-1953/
Խմբագիր, կազմող` Ռուզան Սարյան»:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed