Յուրաքանչյուր կնոջ սուրբ պարտքն է իր տղամարդու համար վարտիք գնելը. Լուչիանո Պավարոտի

Երաժշտություն լսելու համար ուղեղ պետք չէ ունենալ։ Ես չեմ ձգտում հանգստանալ, երբ գործից հեռանում ես, դառնում ես ավելի հանգիստ, ավելի ընտանեկան մարդ։ Իսկ ընտանիքն ինձ երբեք էլ առանձնապես չի գրավել։ Ես մեծագույն հաճույք եմ ստանում նման նամակներից․ «Շնորհակալություն Լուչիանո, որ դու ինձ մոտեցրիր մեծ երաժշտությանը։ Ես երբեք չէի գնա թատրոն, եթե չլսեի քո ձայնասկավառակը, կամ էլ հեռուստացույցով չդիտեի քո ներկայացումը»։ Ահա, սա այն արդյունքն է, ինչին ես ձգտել եմ։ Ես թռնում էի մի հյուրանոցից մյուսը, մի օդանավակայանից` հաջորդ օդանավակայան, երգչի կյանքը գնչուի կյանքի նման է, նա գրեթե երբեք տանը չի լինում։ Եւ հանկարծ, օրերից մի օր, նկատում եմ, որ իմ երեք աղջիկները կին են դարձել։ Ես չէի ցանկանա, որ նույնը լիներ Ալիչի դեպքում /երգչի դուստրը վերջին ամուսնությունից/, այդ իսկ պատճառով ժամանակն է կանգ առնել։ Մարդիկ ասում են` ժամանակը գնում է, ժամանակը ասում է՝ մարդիկ են գնում։ Թույլը միշտ ճանապարհը զիջում է ուժեղին եւ միայն ամենաուժեղն է միշտ ճանապարհ տալիս բոլորին։ Յուրաքանչյուր կնոջ սուրբ պարտքն է իր տղամարդու համար վարտիք գնելը։

 

Աշխեն Քեշիշյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Տարածել`
Share

You may also like...