Յուրաքանչյուր ընթերցող հեղինակին ընտրում է իր էությունից. Լեռ կամսարի անտիպ ստեղծագործությունները

Երեկ՝ նոյեմբերի 22-ին,  մեծ երգիծաբան Լեռ Կամսարի հիշատակի օրը, հայ ընթերցողի դատին հանձնվեց գրողի 10-րդ գիրքը`«Չապրած օրերը»:  Այն ընդգրկում է Լ. Կամսարի անտիպ օրագրությունը՝ 1945 թվականից մինչեւ 1947 թվականը: Տեսնելով, որ խորհրդային մամուլն ընտրողաբար է մոտենում իր ֆելիետոններին` Լեռ Կամսարը հրաժարվում է իր գործերը տպագրել  1925 թվականից օրագրության միջոցով է փորձում խորհրդային օրերի իրական պատմությունը հասցնել եկող սերունդներին։ Այս ամենի մեջ մեծագույն ավանդ ունի գրողի երգիծաբանի թոռը` Վանուհի Թովմասյանը:

 

Նշենք, որ գիրքը հանրությանը ներկայացվեց «Նարեկացի» արվեստի միությունում , որտեղ հավաքվել էին երգիծաբանի գրչի սիրահարները, բարեկամներն ու գրականագետներ, ովքեր հիշեցին ու ներկայացրեցին Լ. Կամսարի ապրած կյանքն ու գրական գործունեությունը:

«Յուրաքանչյուր ընթերցող  հեղինակին ընտրում է իր էությունից: Ուրախ եմ, որ այսօր այստեղ կան Լեռ Կամսարին ու նրա էությունը սիրող մարդիկ: Պաշտում եմ մեր անկախությունը, որովհետեւ անկախությունից հետո վերջապես պապիկիս խոսքը տարածվեց ժողովրդի մեջ: Նրա կյանքը վատ պայմաններում անցավ, վատ էր ապրում, խոշտանգումների ենթարկվում, բայց չդադարեց գրելը, գրում էր միշտ: Նա էլ մյուս գրողների նման կարող էր գրել այն ինչ կառավարությունն էր ուզում, ի՞նչ է, այդքան շնորք չուներ, բայց նա մտածում էր ժողովրդի, գալիք սերունդների մասին»,-ողջունելով ներկաներին նշեց Վանուհի Թովմասյանը: Նա բոլոր ներկաների մոտ խոստովանեց, որ Լեռ Կամսարի ստեղծագործությունները կարդալուց հետո բյուրեղացել է, կարգին  մարդ դարձել. «Կամսարն ինձ ազատեց ինձանից: Այնպես կցանկանայի, որ Կամսարը մտներ դպրոց ու համալսարան, այնքան լավ սերունդ կունենայինք, անկեղծ , մաքուր»,-ասել է Վ. Թովմասյանը:

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed