Յոթ պատմամշակութային հուշարձան կլինեն նաև զբոսաշրջային վայրեր:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ ուեցած զրույցի ժամանակա հայտնել է, որ 2017 թվականի բյուջեով պատմամշակութային հուշարձանների վերականգնման համար նախատեսված ֆինանսական միջոցներն ուղղվելու են 7 պատմամշակութային հուշարձանի ամբողջական վերականգնմանըև կառուցմանը՝ ենթակառուցվածքների հետ միասին: Նախարարը նշել է նաև, որ հաջորդ տարի այս ժամանակաշրջանում 7 պատմամշակութային հուշարձան կլինեն նաև զբոսաշրջային վայրեր:
«Եթե յուրաքանչյուր տարի կարողանանք 7-10 հուշարձան հանձնել զբոսաշրջությանը, կարծում եմ բավականին լավ ցուցանիշ կարող ենք արձանագրել»,- ասել է Ամիրյանը:
Նախարարաը յոթ հուշարջաններից նշեց միայն Մխիթար Գոշի դամբարանը, իսկ մյուս 6-ը դեռ քննարկման փուլում է: Նրա խոսքով դեռ կան տարբերակներ, որոնքննարկվում են:
- Previous Բացվեց հայոց արքաների մասունքներն ամփոփող երրորդ սնդուկը
- Next «Ծանրության կենտրոն». գրական-երաժշտական երեկո «Նարեկացի»-ում