Մրգային հետաքրիր կերպարներ. Լուսանկարներ

Տաղանդավոր և ուշադիր մարդիկ կարող են ոգեշնչման ու երջանկության աղբյուր գտնել նույնիսկ առօրյա մանրուքներում, որոնք շատերը նույնիսկ չեն նկատում կամ չեն կարևորում:
Այսպես, լոնդոնաբնակ նկարչուհի Մարիա Տյուրինան ոգեշնչվում է գեղեցիկ ու արտասովոր մրգերից ու բանջարեղենից և այնպիսի կերպարներ ստեղծում, որոնք անհնար է հանդիպել այլուր:
«Բախտս բերել է, քանի որ ապրում եմ Լոնդոնի լավագույն մրգավաճառի հարևանությամբ: Վերջին մի քանի տարվա ընթացքում առնվազն շաբաթը մեկ գնում եմ նրա մոտ ու զմայլվում գեղեցիկ միրգ-բանջարեղենի անհավանական բազմազանությամբ: Հենց այս ամենն է ոգեշնչել իմ նախագիծը. ուղղակի մրգեր ու բանջարեղեն եմ ընտրում ու կերպարներ ստեղծում դրանց հիման վրա», – պատմել է նա:
Մարիայի խոսքով՝ ինքը զբաղվում է այս շարքով արդեն մի քանի ամիս՝ աշխատանքի ընթացքում օգտագործելով միայն թուղթ և ջրաներկ:
Ստորև ներկայացնում ենք տաղանդավոր նկարչի աշխատանքները, որոնք հրապարակվել են Bored Panda կայքում:
Լուսանկների շարունակությունը դիտեք սկզբնաղբյուրում
Նյութը` tert.am-ի
- Previous 81 տարեկանում կյանքից հեռացել է «Հարուստները նույնպես լաց են լինում» գլխավոր հերոս Լուիս Ալբերտոն
- Next «Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի նոր կադրերը